Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Մենք մեկ թիմ ենք»

«Մենք մեկ թիմ ենք»
27.10.2017 | 11:02

2018-ի ապրիլին ընդառաջ` գնալով ծավալվում են ՀՀ նախագահ-վարչապետ դիմակայությանն առնչվող խոսակցությունները։ Իշխող կուսակցության ներկայացուցիչները Սերժ Սարգսյանի գերազանցությունը ներկայացնելու առիթները բաց չեն թողնում, իսկ Կարեն Կարապետյանն էլ փորձում է նախ` դրսից իր դիրքերի ամրության երաշխիքներ ստանալ: ՀՀԿ խմբակցության ղեկավար ՎԱՀՐԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆՆ անհիմն է որակում նախագահ-վարչապետ դիմակայության մասին խոսակցությունները:


-Հումորով եմ վերաբերվում նման հայտարարություններին,- ասաց պատգամավորը։- Մեր շարքերը շատ կուռ են, հարաբերությունները` շատ լավ: Ընդհանուր առմամբ, մեր կուսակցությունը և նրա ղեկավարները միշտ միասնական են, չկա միասնական աշխատանքին խանգարող որևէ խոչընդոտ: Պարզապես ԶԼՄ-ները փորձում են հետաքրքրություն մտցնել իրենց աշխատանքում:
-Չկա՞ն նաև թիրախավորված պաշտոնյաներ, որոնց դեմ քննադատության սլաքներ են ուղղվում:
-Մեր թիմը միասնական է, մենք մեկ թիմ ենք: Դուք` լրագրողներդ, կարող եք հանգիստ լինել և անհանգստացողներին էլ հորդորել, որ հանգստանան:
-Այս օրերին, երբ ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ ակտիվ քննարկումներ են ընթանում, մշտապես մեկ հարց է շոշափվում` ո՞վ է երկիրը ներկայացնելու բանակցություններում:
-Երբ ժամանակը գա, կքննարկենք և այդ մասին կխոսենք:
-Հնարավո՞ր է Սահմանադրությունը կրկին վերաձևվի:
-Ոչ, Սահմանադրությունն ամեն ինչ կանոնակարգում է արդեն: Երկիրը կղեկավարի այնպիսի անձնավորություն, որը խորապես մտահոգ է մեր երկրի ապագայով, քաջատեղյակ է արտաքին քաղաքականությանը, տնտեսությանը:
-Գործող վարչապետն ունի՞ այդ որակները:
-Երբ կգա ժամանակը, այդ մասին կխոսենք, առայժմ վարչապետն իր պարտականությունները կատարում է շատ լավ, և մենք գոհ ենք նրա աշխատանքից:


Ճեպազրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 6869

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ